ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսի վիճակագրությունը, որը հաղորդում է Չինաստանը, կարծես թե «մի փոքր մեղմացված է», գրում է Reuters գործակալությունը։ Այս մեկնաբանությունն ԱՄՆ ղեկավարն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզությունը պարզել էր, որ Չինաստանի իշխանությունները միտումնավոր խեղաթյուրել են կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի վերաբերյալ իրական թվերը։ Հետախուզական ծառայությունը համապատասխան գաղտնի տեղեկությունը փոխանցել էր Սպիտակ տուն։ «Այս թվերը, կարծես, մի փոքր մեղմացված են այն ամենի համեմատ, ինչ տեսնում ենք»,-ասել է ԱՄՆ նախագահը և հավելել․ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ճշգրիտ են նրանց թվերը, թե ոչ, ապա ես Չինաստանի հաշվապահը չեմ»,- ասել է նա։ Թրամփի խոսքով՝ անցյալ շաբաթ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի ուղիները, սակայն թվերի մասին չի խոսել։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը CNN-ին տված հարցազրույցում ասել էր․ «Իրականությունն այն է, որ մեզ մոտ կարող էր ամեն ինչ ավելի լավ լինել, եթե Չինաստանն ավելի անկեղծ լիներ»։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ էր արել Չինաստանին և այլ երկրներին ազնիվ և թափանցիկ լինել իրենց երկրներում կորոնավիրուսի տվյալների վերաբերյալ։ «Տվյալների փաթեթը մեծ նշանակություն ունի։ Ուստի՝ մենք կարող ենք կյանքեր փրկել՝ հիմնվելով վստահելի տեղեկությունների վրա։ Ես բոլոր երկրներին խորհուրդ կտայի ամեն ինչ անել այդ տվյալների հավաքագրման համար։ Առավելագույնս կիսեք այն մյուս պետությունների հետ։ Մենք դա անում ենք»,-ասել էր նա:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03