Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ տևական ժամանակ է, ինչ մի խումբ հայեր «Դոմոդեդովո» օդանավակայանում են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության համաձայն՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի ՀՀ թռիչքը չեղարկվել է, որի մասին քաղաքացիները, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին:
«Դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»,-ասաց Նաղդալյանը՝ նշելով նաև, որ այսօրվա ընթացքում հնարավոր են նորություններ:
Հիշեցնենք, որ մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Աղբյուր՝tert.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55