Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը մեկնաբանել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի այն խոսքերը, որ չի կարծում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի Թուրքիային տեսնել ԵՄ կազմում:
Գաբրիելը հայտարարել էր, որ ԵՄ-ն, որը ներկայումս կորցնում է իր հիմնական անդամներից մեկին՝ Մեծ Բրիտանիային, այնպիսի վիճակում չէ, որպեսզի Թուրքիային ընդունի իր կազմ:
Չելիքը հայտարարել է, որ դա ԵՄ դիրքորոշումը չէ, և որ նման հայտարարությունները «սպառնում» են ապագա միությանը: «Հայտարարությունները հենված չեն օբյեկտիվ չափանիշների վրա, չեն կարող արտացոլել Թուրքիայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը:
Այդ կարծիքը եվրոֆոբիայի դրսևորում է: Նրանք ԵՄ-ն լուրջ սպառնալիքի տակ են դնում ապագայում: ԵՄ-ն նախ պետք է առողջ գնահատական տա բուն միությունում տիրող իրավիճակին, որտեղ առկա է խտրականություն, այլատյացություն ու իսլամատյացություն»,- ասել է նա
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55