ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որում ընդունվում է կորոնավիրուսի համավարակի «աննախադեպ հետեւանքները» եւ պարունակվում է «միջազգային համագործակցության ակտիվացման կոչ COVID-19-ի զսպման, մեղմացման եւ վերացման համար», փոխանցում է AP-ն:
Սա ՄԱԿ-ի ընդունած առաջին բանաձեւն է համավարակի դեմ պայքարի վերաբերյալ, որն ընդգրկել է ամբողջ աշխարհն ու գլոբալ մտահոգություն է հարուցում՝ կապված մահվան եւ հիվանդության դեպքերի արագ աճող թվի հետ:
ՄԱԿ ԳՎ-ն հավանություն չի տվել Ռուսաստանի ներկայացրած մրցակցող բանաձեւին, որը ՄԱԿ-ի հետ համերաշխության կոչ էր անում նոր վիրուսի ստեղծած մարտահրավերին դեմ հանդիման եւ կոչ անում վերջ տալ առեւտրային պատերազմներին, հովանավորչական պրակտիկային եւ առանց ՄԱԿ ԱԽ հավանության միակողմանի պատժամիջոցներին:
Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան հանդես են եկել ռուսական նախագծի դեմ, որի համահեղինակներն էին Կենտրոնաաֆրիկական Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան եւ Վենեսուելան:
Ընդունված բանաձեւում, որի հեղինակներն են Գանան, Ինդոնեզիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Սինգապուրը եւ Շվեյցարիան, հաստատվում է «Գլխավոր վեհաժողովի հանձնառությունը միջազգային համագործակցությանն ու բազմակողմությանը եւ վճռական աջակցությանը ՄԱԿ համակարգի կենտրոնական դերին COVID-19 համավարակին գլոբալ արձագանքելու գործում»:
Այն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է անում գլխավորել համավարակին եւ «բոլոր հանրությունների վրա դրա բացասական սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական ազդեցությանը» գլոբալ արձագանքման մոբիլիզիացիան ու համակարգումը:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03