Մալաթիայում օրեր առաջ՝ կեսգիշերին, ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկվելու դեպքի վերաբերյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Դեպքը տեղի էր ունեցել, արտակարգ դրության պայմաններում, տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով: Tert.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»-ասաց Օհանջանյանը: Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ին Տիգրան Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Տիգրան Կարապետյանը ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգվելու վերաբերյալ հաղորդու է ներկայացրել: Հատուկ քննչական ծառայությունը, փաստորեն քրեական գործը հարուցել է ոչ խոշտանգման հոդվածով: ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, որով ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: Հիշեցնենք, որ իրավապաշտպանները նշել էին, որ բերման ենթարկվելիս՝ քաղաքացին խոշտանգվել է, ոստիկանությունն էլ հերթին տեսանյութ էր տարածել, որում երևում է, որ ոչ սթափ վիճակում բերման ենթարկված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանության ծառայողի հասցեին, ոստիկանության օպեր լիազորի աչքը վնասված է: Քաղաքացուն՝ Տիգրան Կարապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րոդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01