Երեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը որը, «օրենք-1984»-ի ընձեռած հնարավորությունների շրջանակում, նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հարցերի փոքր մասը՝ ստորև.
1/ «461»-ի ռեժիմը ի վերջո անձի ֆիզիկական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն ենթադրու՞մ է, թե՞ միայն տեղաշարժման ազատության։ Կառավարությունը միտումնավոր օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք թվացյալ վերաբերվեն միայն «ազատ տեղաշարժի» տիրույթին, մինչդեռ ակնհայտ է, որ գործ ունենք ֆիզիկական ազատության իրավունքի հետ։ Այդ դեպքում՝ ու՞ր է դատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմը՝ համաձայն Սահմանադրության 27 հոդվածի 5-րդ մասի։ Բացատրեմ «մարդկային» լեզվով։ Ինձ զանգում-հրահանգավորում են ինքնամեկուսանալ, որովհետև իբրև շփվել եմ վիրուսակիր Ա-ի հետ։ Ես էլ պնդում եմ, որ չեմ շփվել։ Ո՞րտեղ և ի՞նչ մեխանիզմով կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, եթե ո՛չ կարգ կա սահմանված, ո՛չ էլ՝ ինձ հիմնավորված որոշում հանձնելու պահանջ։
2/ Ինչու՞ է «սանկցիան» ուղիղ 14 օր ինքնամեկուսացում։ Փաստացի տարբերություն չկա՝ հիմք հանդիսացած կոնտակտը եղել է 1 թե 10 օր առաջ։ Դա նորմա՞լ է։
3/ Ինչու՞ «461»-ի ռեժիմով ինքնամեկուսացածներին չի տրվել թեստավորման իրավունք։ Ինչու՞ պետք է մարդը 14 օր փաստացի ազատությունից զրկվի, այլ ոչ թե օրինակ 3-օրյա ժամկետում թեստավորվի ու ըստ այդմ՝ հանգիստ թողնվի կամ ուղարկվի բուժման։ Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ։
4/ Ովքե՞ր են պետական ծառայող չհանդիսացող ու ոչ մի ողջամիտ ցենզի ոչ ենթակա այն անձինք, ում տրվելու է հասանելիություն՝ ԲՈԼՈՐԻՍ՝ վարչապետից մինչև ԶՈւ շարքային, տեղաշարժի ու զանգերի մասին ամբողջական տեղեկատվությանը։ Ու՞ր են այդ տեղեկատվությունը հակապետական, քաղաքական, խմբային կամ անձնական շահերից դրդված՝ չչարաշահելու գործուն երաշխիքները։
Հարցերը շատ ավելի շատ են։ Այսքանով դեռ սահմանափակվենք։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02