Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, վերաբաշխել COVID-19 համավարակի դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը ուրբաթ Պետդեպարտամենտին ուղարկված նամակում շնորհակալություն է հայտնել վարչակազմին 1,1 միլիոն դոլարի նախնական հատկացումների համար։
Րաֆֆի Համփարյանն իր նամակում նշել է, որ Եվրոպական միությունը վերջերս հայտարարել է COVID-19-ի տարածումը կանխելու համար Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար առկա 30 միլիոն եվրոյից ավելի ֆինանսավորման վերածրագրավորման, ինչպես նաև Հայաստանի կողմից բժշկական սարքերի և սարքավորումների ձեռքբերման, փոքր և միջին բիզնեսի աջակցության և աջակցություն ցուցաբերելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի անապահով ընտանիքներին:
«Այսօր մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և համապատասխան այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, անհապաղ վերաբաշխել Հայաստանի արդեն իսկ հատկացված ֆինանսավորումը՝ երկրի առողջապահության նախարարությանը օգնություն ցուցաբերելու համար»,-ասված է պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին ուղղված նամակում։
«ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հարյուրամյակի տոնակատարության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է երկու երկրների անխախտ բարեկամությունը՝ հույս հայտնելով, որ «100 տարի առաջ սկսված մեր գործընկերությունն ավելի կամրապնդվի»։ Այս ոգով մենք կոչ ենք անում ձեզ անհապաղ առնվազն 25 միլիոն դոլար վերաբաշխել Հայաստանին արդեն իսկ Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումից՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03