Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սգուշացրել է գործող իշխանություններին եւ հայտարարություն է այս առնչությամբ տարածել:
« Զգուշացում Գործող Իշխանավորին
Հայաստանի Հանրապետության անունից՝ գործող իշխանություն, եթե չգիտես, ապա՝ իմացիր։
20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, կովկասյան թաթարների համար ստեղծված «Ադրբեջանի Հանրապետություն» քաղաքական նախագծի հիմքում ընկած էր նաև հայերին պատկանող կենսական տարածքների և կարողությունների օտարումը:
«Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի իրագործմամբ մենք՝ հայերս, կորցրեցինք մեր հայրենիքի անբաժան մաս կազմող, կենսական նշանակության ռազմաքաղաքական կարևոր կենտրոններ` Արցախ նահանգը (11,528 քառ. կմ), Ուտիք նահանգը (11,315 քառ. կմ) և Վասպուրական նահանգի՝ Նախիջևան գավառը (5,363 քառ. կմ):
Խորհրդային Միության անկումից հետո «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի հեղինակներին մասամբ հաջողվեց կասեցնել նախագծի տապալումը: Մենք՝ հայերս, կարողացանաք ազատագրել մեր հայրենիքի՝ բացառապես Արցախ նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ուտիք նահանգի մի փոքր մասը՝ թրքական վայրագ տարրից:
Այն որ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագիծը վտանգի տակ է և ենթակա է վերանայման՝ «բարելավման», նախագծի հեղինակները հասկանում և գիտակցում են: Այդ «վերանայման» ուղղությամբ վերջիններս գործադրում են որոշակի ջանքեր` (օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմ և «Ադրբեջանի Հանրապետություն» տարածքի ԵՏՄ ներգրավվում):
Այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի բաժնետերերից մեկին՝ մեր հայրենակից Միսակ Լազարյանին, ով 2012 թվականից ի վեր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորելու և հանձնելու նախաձեռնությունը լրացուցիչ վկայություն է «Ադրբեջանական Հանրապետություն» նախագծի «բարելավման» սպասարկման վերաբերյալ:
«Մուղամի» սիրահարներ և կեղծ խաղաղասերներ.
Ձեր գործունեությունը որակվում է որպես պետական դավաճանություն:
Թրքական վայրագ տարրի առաջնորդի հետ փակ դռների հետևում երկարատև բանակցությունները և հետագա հայտարարությունները` «կիրթ Ալիևի» և «Ադրբեջանի ժողովրդին բավարարելու» վերաբերյալ հիշեցնում են խաչագողին:
«Թավշյա հեղափոխականներ».
Մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից Ձեր գործողությունները գռեհիկ են և ավտորիտար:
Հ.Գ. Գործող իշխանավոր.
Մենք չենք մոռացել, և դու էլ մի մոռացիր ընդհատակում և կալանավորի կարգավիճակում գտվելու մութ անցյալդ:
Հայաստանի Հանրապետության անունից գործող անձինք զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից:
Սրբությունները առևտրի առարկա չեն։ Արյամբ ազատագրված հայրենիքում հոգիները լսում են Կոմիտաս և ապրում նրա ոգով»,-ասված է հայտարարությունում:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03