ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչին։ Նա հիշեցրել է, որ անձանց խափանման միջոցը փոխելը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է։ Պաշտպանը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցն ուղարկել է իրավասու մարմիններին՝ նշելով դրանց նշանակության մասին։ Խոսքը ԽԿԿ–ի՝ մարտի 20-ին հրապարակած զեկույցի մասին է, որտեղ կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Պաշտպանի կարծիքով՝ համաճարակային իրավիճակում արդյունավետ կլինի նաև անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ «տնային կալանք» կիրառել, այսինքն քննարկել Քրեական դատավարության օրենսգրքում «տնային կալանք» խափանման միջոցը ներդնելու հարցը։ «Դա անհրաժեշտ է անել անկախ կորոնավիրուսից, հիմա ուղղակի ավելի արդիական է, դրա հետ կապված լուծումները հստակ ամրագրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագածում, կարելի է այնտեղից վերցնել»,–ասել է նա։ Անդրադառնալով քրեակատարողական ծառայողների մոտ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերին և այն մտահոգություններին, որ ՔԿԾ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում, Թաթոյանը նշել է, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03