Ստեղծված իրավիճակում պետությունները գնում են քրեական քաղաքականության վերանայման և դա անում են հիմքում ունենալով ազատազրկման վայրում գտնվող անձանց շահերի հաշվառման միտումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«COVID-19-ը փոխեց մեր կյանքը: Աշխարհն այլևս առաջվանը չէ: Ստեղծված իրավիճակում պետությունները գնում են քրեական քաղաքականության վերանայման և դա անում են հիմքում ունենալով ազատազրկման վայրում գտնվող անձանց շահերի հաշվառման միտումով: Նույն ընթացքում ՀՀ-ն պահպանում է իրավական էքստրաօրդինարությունը: Մեզ մոտ առանձին դեպքերում գրավի կիրառումը ընկալվում է տրանսցենդենտալ բացառության արդյունք: Համենայն դեպս, միասնական քաղաքականություն այս առումով մենք չունենք: ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր ռեկոմենդացիոն սկզբունքներում պետություններին առաջարկում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում գործադրել հնարավոր բոլոր ջանքերը կալանավորումը գրավով փոխարինելու հարցում, իսկ ՀՀ-ն սա չի ընկալում որպես հայեցակարգ և շարունակում է գրավը դիտարկել որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար ինդուլգենցիա:
Կարելի էր մի քանի քայլ կատարել.
1. որոշակի չափանիշի կիրառմամբ ժամանակավորապես ազատ արձակել ռիսկային հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և նախնական կալանքի տակ գտնվող անձանց,
2. գրավի կիրառումը դիտարկել որպես կանխավարկած,
3. ընդունել համաներման և ներման ակտեր,
4. ընդունել տնային կալանքի վերաբերյալ օրենք և մի մասին տուն ուղարկել,
5. և այլն:
Ընդհակառանը` Հայաստանը այս իրավիճակում ստոր ձևով թաքցնում է, այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը հասել է քրեակատարողական հիմնարկներ, դադարեցնում է Ռ. Քոչարյանի բուժումը, ուղարկում քրեակատարողական հիմնարկ:
Խնդրի խորքային վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ իշխանությունը այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քանի որ հնարավոր է այս միջոցառումների շրջանակներում վերջիններս կիրառվեն նաև «անցանկալի» մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ: Եթե կուզեք ավելի բաց, ապա արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի...»,- գրել է նա:
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01