Քաղաքագետ Գագիկ Համբարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է։ «Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի Կորոնավիրուսային կարանտինի այս շրջանը շատերը կհիշեն համացանցային նոր խեղկատակ-աստղի ծնունդով, որը հայտնի է հասարակությանը Ջոնի Բրջոնի անունով... Սույն կերպարն իր անմեղսունակ և էպատաժային պահվածքով հասել է նրան, որ իր եթերները 25-30 հազար դիտումներ են ապահովում... Ջոնի Բրջոնին համացանցային գերակտիվություն սկսեց դրսևորել հասարակության ինքնամեկուսացման ժամանակաշրջանում, երբ շատերն օրերով գամված են "համացանցին"... Հարց է առաջանում... Ի՞սկ ում էր պետք այս պարող-խեղկատակի ի հայտ գալն այս պահին և ինչի՞ համար... Պատասխանը՝ գործող իշխանություններին, ովքեր այս կերպարի միջոցով փորձում են ինչ-որ չափով շեղել հասարակության ուշադրությունն օրեցօր ավելացող սոցիալ-տնտեսական խնդիրներից և իշխանությունների բազմաթիվ ու խայտառակ բացթողումներից... Բացահայտված է, որ Բրջոնին ուղիղ եթերներից առաջ ինչ-որ մարդկանց հետ է խոսում և ցուցումներ ստանում... Բացահայտված է նաև, որ այս պարող-խեղկատակ կերպարի տակ թաքնվում է, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը և Փաշինյանի երկրպագուն... Փաստ է նաև այն, որ այս կերպարի ուղիղ եթերները դիտում է նաև պարետ Տիգրան Ավինյանը, ով, որքան կարելի է հասկանալ, հետևում է իրենց իշխանության խամաճիկի գործողություններին, ուղիղ եթերների ժամանակ ակտիվ դիտողների մեջ է... Պատահական չէ նաև Բրջոնիի սենյակի աղքատիկ և փնթի կահավորումը, որի ուղիղ եթերների ժամանակ մշտապես դիտարկվում է պատին կախված խաչը... Ի՞նչ մեսիջ են հղում կամ ինչ են ուզում ասել այդ կերպարի եթերները դիտողներին հրամցնող Բրջոնիի հետևում կանգնած ուժերը... Ինձ համար նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն և Բրջոնիի միջոցով ևս հակաեկեղեցական քարոզ է արվում՝ խաչի ֆոնին խեղկատակություններ և անմեղսունակություններ կազմակերպելով... Փաշինյանը և նրա թիմն առաջնորդվում են պլեբսին վերահսկելու պարզ մեթոդով՝ "Հաց և հանդեսներ"... Քանի որ հացի հարցը շատ լուրջ է և խնդրահարույց, գործող իշխանությունները որոշել են ապահովել հանդեսները և հրապարակ են նետել Ջոնի Բրջոնի անունով իրենց գործակալին, որը խեղկատակություններով և հիմարություններով շեղում է հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից... Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի ղեկավարության, որն իրոք նյութական մեծ օգնություն է տրամադրում այս ճգնաժամային ժամանակաշրջանում իր ժողովրդին, Հայաստանի ղեկավարությունը որոշել է մշակութահոգեբանական աջակցություն ցույց տալ հայաստանցիներին և առաջ է մղում Ջոնի Բրջոնիին... Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Բրջոնիի ուղիղ եթերներն ավելի մեծ դիտումներ ունենան, քան Նիկոլ Փաշինյանինը...»
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02