Հնդկաստանի Indian Railways («Հնդկական երկաթուղիներ») պետական ընկերությունը երկրին կօգնի պայքարել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ՝ արտադրելով պաշտպանիչ հագուստ: Այս մասին Twitterսոցկայքի իր էջում գրել է երկաթուղիների և առևտրի հարցերով նախարար Պյուշ Գոյալը։
Նրա խոսքով՝ պաշտպանիչ հագուստը հիմնականում կարտադրվի բուժաշխատակիցների համար։ Բացի այդ, ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ հին գնացքները վերափոխվելու են հիվանդների համար շարժական պալատների։
«Հիվանդների համար ապաքինման համար մաքուր, ախտահանված և առողջ միջավայր կապահովվի»,- նշել է նա։
Ընդհանուր առմամբ, ծրագրվում է վերափոխել 20 000 վագոն, որից յուրաքանչյուրում կլինի հիվանդների համար նախատեսված 16 տեղ, բժշկի և բուժքույրերի, ինչպես նաև սարքավորումների համար՝ առանձին հավելյալ հատվածներ։ Այս գնացքները հնարավոր կլինի երկրի ցանկացած կետ ուղարկել։
Տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի երկաթուղիները դադարեցրել են ուղևորափոխադրումները մարտի 25-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, սակայն բեռնափոխադրման ծառայությունները շարունակվում են: Նման բան երկրում 167 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունեցել: Սովորաբար Հնդկաստանի երկաթուղային գծերով օրական ավելի քան 20 հազար մարդատար գնացք է անցնում։
Հնդկաստանում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվել է 4 298 մարդ, որից 118-ը՝ մահվան ելքով։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03