Երկու ոստիկանի մահվան պատճառ ավտովթարի մեղավոր «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Սարգիս Վարդանյանն ազատ է արձակվել ապրիլի 3-ին, համաներման ակտով կրճատվել է նրա պատժաչափը՝ դառնալով 2 տարի 2 ամիս։ Նա գտնվել է «Նուբարաշեն» ՔԿ-ում, դատապարտված է եղել 6 տարի և 6 ամիս ժամկետով»,- նշեց Նավիկյանը։ 2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն(oրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել` երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ), Սարգիս Վարդանյանի 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2/3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը։ Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01