Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները ապրիլի 6-ի դրությամբ թույլատրել են 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախի Հանրապետություն, իսկ 575-ի մուտքը արգելվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։ «Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները շարունակում են իրենց ծառայությունը դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ չհաշված այն բացառությունները,որոնք նախօրոք շեշտված էին»,- նշեց Մհրյանը։ Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01