Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դատարանի որոշումը կբողոքարկվի: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանի փաստաբաններից Արա Զաքարյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենց փաստարկների հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Ժիրայր Սեֆիլյանն առնչություն է ունեցել իրեն մեղսագրվող հանցագործությանը. «Չեն ներկայացվել թույլատրելի նյութեր, որոնք կարող են ցույց տալ, որ Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը։ Չի երևում քննիչի կողմից ջանասիրաբար գործը քննելու հանգամանքը և դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Դրա հետ մեկտեղ ցույց տրվեց, որ քրեական գործերը քաղաքական են, խոսքը վերաբերում է նաև նախորդ տարի հարուցված քրեական գործին»:
Հարցին, թե Սեֆիլյանի գործում հանգամանքների փոփոխություն եղե՞լ է, հաշվի առնելով այն, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է Սեֆիլյանի գործին, փաստաբանը պատասխանեց. «Այդ գործերն իրար միացնելու իմաստն ինքն անձամբ չի հասկանում և գործում որևէ փոփոխություն չկա»:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում տասնյակ քաղաքացիներ, ովքեր պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Բողոքի ակցիան ուղեկցվում է «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Ազատություն» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։
Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառվել հունիսի 2-ին:
Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34