Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքից ազատման վերաբերյալ վերաքննիչ բողոքի առնչությամբ վճիռը։ Դատարանը մերժեց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեմ ներկայացված բողոքը։ Այսպիսով՝ Եղիազարյանի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ:
Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Եղիազարյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
«Դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը, մերժեց նաև գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Բողոքի փաստարկներով մենք պնդում էինք, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Եղիազարյանը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքով նախատեսված գործողությունները»,- ասաց փաստաբանը:
Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ նախաքննության մարմինը պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավոր կասկածն ապացուցող նյութեր, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել, որի հիման վրա հնարավոր կլիներ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ եզրահանգում անել. «Երկու մեղադրանքով էլ ապացույցներ չկան։ Ավելին՝ կային ապացույցներ, որոնցով դատարանը կարող էր հետևություն անել, որ նրան կալանքի տակ պահելու հիմնավոր կասկածը բացակայում է»:
Փաստաբանը մեջբերեց ԱԱԾ հուլիսի 27-ին հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ Գագիկ Եղիազարյանը հանձնվել է իրավապահ մարմիններին. «Ես դատարանում հայտարարեցի, որ մենք չենք պնդում դա իրականում այսպես է եղել, թե ոչ, բայց, եթե հիմք ենք ընդունում ԱԱԾ հաղորդագրությունը, նշանակում է, որ Գագիկ Եղիազարյանը պետք է ազատվի քրեական հետապնդումից: Նույնը վերաբերում է զենք-զինամթերք կրելու մեղադրանքին: Համաձայն արձանագրության՝ փաստվում է, որ Գագիկ Եղիազարյանն իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու պահին եղել է անզեն, այսինքն՝ զենքը կամովին հանձնել է: Դա նույնպես քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք է»:
Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34