Օդեսայի հայ համայնքի անդամները կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ինքնամեկուսացել են, մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերը և ձեռք են բերել պաշտպանիչ մի շարք պարագաներ՝ դիմակներ, ախտահանող միջոցներ, ձեռնոցներ և այլն:
Արտաքին աշխարհի, միմյանց հետ կապը չկորցնելու նպատակով համայնքի անդամները հաղորդակցվում են օնլայն հարթակում: Այս մասին տեղեկացրել է Օդեսայի հայ համայնքի նախագահ, ODREX բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:
Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է համայնքի ստեղծման 31-րդ տարեդարձը: «Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա պետք է շեշտել, որ դրա տարածմանը մենք արձագանքեցինք՝ մոբիլիզացնելով մեր բոլոր ուժերը: Հավաքեցինք որոշ գումար և ձեռք բերեցինք պաշտպանիչ միջոցներ, որոնց պակաս համայնքի պահեստում չկա: Ունենք նաև պարենամթերքի տոպրակներ»,-պատմել է Հարությունյանը:
Համայնքի նախագահի խոսքով՝ կոչ են անում բոլորին մնալ տանը, դուրս չգալ և կարիքի դեպքում դիմել իրենց: Դիմել են ոչ միայն հայ համայնքին, այլև օդեսացիներին, որոնք համայնքի շրջակայքում են ապրում և օգտվում են առաջարկած օգնությունից: Շատերին հեռախոսահամար են թողել:
Ադմինիստրատորը հավաքում է մարդկանց տվյալները, հասկանում, թե ում ինչ է հարկավոր, և կամավորների միջոցով անհրաժեշտ պարագաները հասցվում են հասցեատերերին: Մարդիկ չեն չարաշահում համայնքի ղեկավարության առաջարկը:
Հարությունյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի, որը մինչ սահմանների փակվելն աշխատել է Օդեսայում և չի հասցրել ժամանակին վերադառնալ Հայաստան: Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացին դիմել է Օդեսայի հայ համայնքին: Նրան օգնել են:
Անդրադառնալով կարանտինի շրջանում համայնքի անդամների զբաղվածությանը՝ Հարությունյանը նշել է, որ Օդեսայի կիրակնօրյա դպրոցն սկսել է աշխատել օնլայն հարթակում: Դասերին մասնացում են նաև մեծահասակները, ինչպես նաև երեխաներ Կիևից:
21:54
21:33
21:09
20:55
20:44
19:49
19:37
19:17
19:02
17:10
16:49
16:36
16:27
15:49
15:09
14:46
14:35
14:17
13:55
13:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33