ARM | RUS |

Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով. Փաստինֆո

07.04.20 | 11:56

Սա մի պատմություն է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ, որով ամբաստանյալը ՀՀ վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ արձակվեց, իսկ դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության ու դատական համակարգի փաստացի անգործություն դրսեւորեց դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծվեց, հաղորդում է «Փաստինֆոն»:

Իբրև տուժող երկու կողմերի օրինական ներկայացուցիչներ հուսով ենք, որ սույն հրապարակումը, մամուլի և հանրության ուշադրությունը հետ կպահեն Վճռաբեկ դատարանին, և ապա` առաջին ատյանի դատարանին ու դատախազությանը հանցագործությունը շարունակաբար պարտակելու ու իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Եվ այսպես, Դատալեքս համակարգում հրապարակված նյութերի, ինչպես նաև դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման ՌԴ պետհամարանիշերով Նիսսան մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել Օպել մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղևորներին։

Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռևս չմահացած ուղևորներից մեկին, հնարավոր պատժից խուսափելու և ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը և հեռացել։ Ապա հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել է Վրաստանով մեկնել Ռուսաստան, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և ներկայացվել է քննությանը: Մեր ունեցած տվյալների համաձայն վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավել ապրում է Ռուսաստանում, ունի որոշակի բիզնեսներ, ըստ ամենայնի հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հավանաբար այս պատճառով է նպատակադրվել փախնել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե և անհնար։

Փաստ 1. Մեղադրյալը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է Թբիլիսի օդանավակայանում, իսկ ս.թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նրան գրավով ազատելու որոշում է կայացրել, անտեսելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 60105117 քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով:

Ի դեպ, Նիսսանի հետևի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, բայց քննչական մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել Նիսանի 3-րդ ուղևորի ինքնությունը, ինչը կարող էր կարևոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Օրինակ` արդյոք վարորդը եղել է ալկոհոլի կամ որևէ թմրանյութի ուժեղ ազդեցության տակ։ Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաև տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, ինչը կրկին չի արվել պետական մեղադրողների կողմից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Ի դեպ, տարօրինակ է, որ գործի նյութերից բացակայում է Ա․ Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը։ Հետագայում կալանավորման և կալանքի ժամկետները, ըստ Դատալեքսում հրապարակված դատական ակտերի, երկարացվել են «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալը ունի ֆինանսական մեծ կարողություն, մեծ կապեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, հետևաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես թաքնվելու վտանգը: Դատալեքսում առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

Դատական գործընթացը, ինչպես շատ դեպքերում, սկսել է ձգձգվել տարիներով, ինչը մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ մեկնաբանել է ի շահ ամբաստանյալի։

Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, որոնք կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Որևէ փուլում չի ստուգվել ամբաստանյալի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը։

Փաստ 2. Տուժող կողմը (այլ ոչ քննչական մարմինը) դատարան է ներկայացրել երկու տեսագրություն` վայրկյաններ վթարից առաջ արագաչափ տեսախցիկով նկարված (այստեղ երևում է 113կմ/ժ արագությունը) և անմիջապես վթարի պահի ավելի մեծ արագությունը։ Վթարի պահին մեքենայի արագությունը պարզելու համար, մեր կարծիքով, դատախազությունն այնպիսի հարցադրումով է ներկայացրել փորձագիտական եզրակացության, որի պատճառով այդ արագությունը որոշվել «չի հաջողվել»։ Անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կհրապարակենք։

Վերոնշյալ խնդրահարույց քննության արդյունքում տևական ժամանակ դատաքննության փուլում գտնվող սույն գործը, ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս.թ. մարտի 27-ի դատական ակտի, «իրենից բարդություն չի ներկայացնում» և սպասվում է արագ որոշման կայացում։

Մինչ այդ, 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո գործի դատաքննությունը այլ ընթացք է սկսել ստանալ։ Ամբաստանյալի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ փորձել են մեղադրյալին գրավով ազատ արձակելու միջնորդություններ ներկայացնել, որոնք դատարանները տարբեր կազմերով մերժել են։

Հերթական միջնորդության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ մերժվել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը։ Այս որոշումը ամբաստանյալի պաշտպանները բողոքարկել են վերադաս ատյան և մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ փետրվարի 17-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ՝ տասը միլիոն ՀՀ դրամ չափով։

Որոշումն, ըստ էության, պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը «չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան» և Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է ամբաստանյալ Բաղդասարյանին տևական ժամանակ անազատության մեջ պահելը։

Բայց արդյո՞ք վտանգավոր նախադեպ չի ստեղծվում սույն բողոքն ընդհանրապես քննության առնելը։ Նշենք, որ սույն գործով մի շարք վկաներ դեռ դատարանում հարցաքննված չեն, իսկ ամբաստանյալը մեղքը ընդունում է միայն մասնակի։

Խորհրդակցելով մեր փաստաբանների հետ գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 27-ի դատական ակտն ակնհայտ անհիմն է և անօրինական հետևյալ պատճառաբանություններով.

Նույն քրեական գործով դեռևս 26.02.2019թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի/, քննելով ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի պաշտպան Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.02.2019թ. որոշումը բեկանելու և ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն «վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»: Նույն դատական գործընթացի մեկ այլ դրվագով 08.07.2019-ին կրկին բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Լ.Աբգարյանի/։

Ըստ գործի նյութերի վերը նշված երկու դատական ակտերը պատճառաբանվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշմամբ առ այն, որ «Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...): Հետևաբար, (...) [խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին] որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»:

Վերոգրյալից պարզորոշ հետևում է, որ ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշումը վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել, ինչը հաստատվել է նաև սույն քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը հիշատակված որոշումներով:

Նման պայմաններում ակնհայտ է, որ 27.03.2020 թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/, քննության է առել մի վերաքննիչ բողոք, որը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության սկզբունքը:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև սույն գործով տուժող կողմերի իրավունքները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով 15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերաբերյալ, քանի որ Վերաքննիչ դատարանում բողոքը ստացվել է 2020 թվականի մարտի 20-ին, դրա պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ., իսկ դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ.:

Փաստ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավունք չի ունեցել քննել սույն միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանի 27.03.2020 թ. դատական ակտի պատճառաբանությունների մասով հարկ ենք համարում նշել հետևյալը. Ինչպես վերը նշվեց, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ դատական ակտը պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ, ինչը հենց 2018թ Համաներման մասին օրենքի դեպքում է։

Սույն քրեական գործի նյութերից հետևում է, որ գործով տուժող կողմերը ներկայացրել են քաղաքացիական հայցեր՝ հանցագործության արդյունքում պատճառված նյութական և բարոյական վնասի հատուցման պահանջով, որոնք ամբաստանյալի կողմից չեն ընդունվել, առավել ևս չեն հատուցվել կամ հարթվել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, այսինքն Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այս մասով ևս ակնհայտ անհիմն և անօրինական ենք համարում:

Սույն քրեական գործի քննության ընթացքում մեր կողմից արձանագրված խախտումների ու տարօրինակությունների շղթան դեռ կարելի է շարունակել։ Վերոնշյալ և մի շարք այլ խնդրահարույց հանգամանքներ առիթ են տալիս եզրահանգելու, որ ականատեսն ենք արդարադատության համակարգի կողմից հերթական ոչ պատշաճ դատաքննությանը, ինչի արդյունքում ընդամենը ոչ լրիվ երեք տարի կալանքից հետո ազատության մեջ է հայտնվել երեք անձի մահվան պատճառ դարձած ամբաստանյալը։ Հուսով ենք, որ այս բացատրական նյութի հրապարակումը սթափության կոչ կհանդիսանա արդարադատության համակարգին` սույն գործը պատշաճ ավարտին հասցնելու և մեղավորին կամ մեղավորներին հասանելի պատիժը նշանակելու համար։

Մենք` վերոգրյալ քրեական գործով երկու տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև արդարադատության համակարգի պատկան մարմիններին, աչալուրջ լինել այս գործի դատաքննությանը, իսկ բոլոր լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերնեին և ողջ հանրությանը հնարավորինս լույս սփռել արդարության հաղթանակի և վերոնշյալ քրեական գործում առկա անօրինական գործողությունների վրա, որպեսզի այն չդառնա նախադեպ այլ քրեական գործերի համար։ Անօրինականությունն իր չարիքով կարող է խարխլել արդարադատության հիմքերը մեր երկրում։

Երկու տուժող կողմերի իրավահաջորդներ`

Արա Գասպարյան

Սերժ Հարությունյան


«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01