Կոնսենսուս ունեինք, որ լուծումները պետք ամբողջական լինեն, հակառակ դեպքում հավասար պայմաններ չենք ստեղծում այն սուբյեկտների համար, որոնց նկատմամբ սահմանափակումներ ենք կիրառում: Այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նա նեշեց, որ վարկերի տոկոսադրույքի սահմանափակաման վերաբերյալ նախագիծը ներկայացնելիս՝ ամենամեծ փաստարկն այն էր, որ ինչքան էլ ուզեն, ինչ էլ սահմանափակեն, եթե տարատեսակ վարկերն ինտերնետով կամ բոլոր կողմերից պատերի վրա գովազդում են, դա համընդհանուր բնույթ է կրում: Սահմանափակումների, խստացումների պարագայում ոչ թափանցիկ ինստիտուտները սկսում են ծաղկել, որի նկատմամբ հսկողություն, որպես այդպիսին չկա, դրա համար արգելաքն է լուծումը:
«Վարկավորման մշակույթը շատ լուրջ խնդիր է. մենք բոլորս ընդունեցինք, որ այդ մշակույթը, սեղանի հետևից կամ սեղանիկների միջոցով վարկավորումը, շատ վատ մշակույթ է: Ով ունի ֆինանասական որոշակի պատմություն, հաշիվ, խնայողություն, երբեք չի գնում ապառիկ ինչ-որ բան առնում. ունի գրպանում քարտ կամ հեռախոսի մեջ որոշակի կոդ, որի վրա ձևակերպաված է, և վայրկյաններ է տևում վարկը ստանալը, որը շատ ավելի լավ պայամաններով է»,-ասաց նա: Ըստ Երիցյանի՝ այսպիսի հարցերը տարիներով քննարկվել են, բայց եթե ամբողջական լուծումներ չտրվեն, ապա երկարաժամեկտ կարգավորման չեն հասնի: Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նիստի ընթացքում ասաց, որ ուզում են լիզինգի շուկան զարգանա՝ դառնալով ոլորտի ավելի գործուն գործիք: «Երբ մենք բերում ենք կարգավորումներ, որոնք ամբողջական չեն, դրանք կարող են իրենց նպատակին չծառայել: Մենք ուզում ենք՝ շուկան զարգանա: Թող լիզինգի շուկան այնքան զարգանա, որ մենք տեսնենք, որ այն առաջ է անցել վարկերից, որովհետև այսօր վարկերի տոկոսներն անհամեմատ բարձր են լիզինգից: Հետևաբար, ես հակված եմ, որ ունենանք լիզինգն աշխատացնելու մասին լավ օրենք», - նկատեց պատգամավորը:
tert.am
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03