ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանն առաջարկել է արտակարգ դրության այս շրջանում ժամանակավորապես ազատել բանտից մի շարք դատապարտյալների։ Մանավանդ` ոչ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողներին։ Hraparak.am-ի հետ զրույցում, Բագրատյանն առաջարկել է նրանց ազատ արձակել, անձնագրերը չտալ, կարելի է նաեւ թևերին թևնոց անցկացնել, որ հսկողության տակ լինեն։ Առաջարկը, սակայն, չի վերաբերում նրանց, որոնք ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ պետական դավաճանության, մարդասպանության, բռնաբարության համար և այլն։ Արդյունքում, ըստ Բագրատյանի, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ կազատվեր, որը հետո, եթե կորոնավիրուսի բռնկումը շարունակվեր, կարելի կլիներ օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ «Այդ խցերը շատ հարմար են դրա համար, ընդամենը պետք է վերանորոգել։ Եթե իմ ասածն անեին, ահագին կշահեին, մի քանի հարյուր հոգի պակաս կվարակվեր»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը։ Իսկ ռիսկը մեծ չի՞ լինի, որ ազատության մեջ գտնվելով՝ այդ դատապարտյալները կշփվեն վարակվածների հետ և կդառնան պոտենցիալ վարակակիր ու տարածող, Բագրատյանն ասաց․ «Ոչ, ռիսկը մեծ չէր լինի, բոլոր առաջադեմ երկրները դա արել են, և նույնիսկ բռնապետական Իրանն է 85 հազար կալանավորի ազատել։ Էս նույն բանը մենք արել ենք երկրաշարժի ժամանակ, այսինքն՝ սա անծանոթ բան չի, սա նորմալ քայլ է, որը պետք էր ի սկզբանե անել»։ Hraparak-ի հարցին, արդյո՞ք Բագրատյանի առաջարկը նաև քաղաքական աղմկոտ գործերով կալանքի տակ գտնվող անձա՞նց է վերաբերում, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեկ տարուց ավելի կալանքի տակ է, և գործով դատաքննության ավարտը չի երեւում, Բագրատյանը պատասխանել է․ «Այո, իրենց մասին էլ է առաջարկս։ Բացի այդ, Քոչարյանի մասով՝ երկու տարի առաջ, երբ նրան բռնել էին, ես ասել էի, որ նման պարագայում, երբ խոսքը հանրապետության նախագահի մասին է, ու դեռ ապացույց պետք է գտնել, որ նա մեղավոր է, ես ասել էի, որ եթե մենք խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ապա ունենում ենք քաղաքական դատավարություն»։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03