Երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական է եղել․ երգչուհին այժմ թոքաբորբի ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Ռուսական երգ» թատրոնի մամուլի խոսնակ, երգչուհու ներկայացուցիչ Ալեքսանդր Վելորը։
«Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինայի մասին համացանացում հակասական ահռելի տեղեկություններ են հայտնվել։ Ցանկանում ենք պարզաբանել իրավիճակը․ Նադեժդա Գեորգիևնան թոքաբորբի ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում․․․կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել։ Եկեք բոլորս նրան առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երգչուհի Նադեժդա Բաբկինան հոսպիտալացվել է և կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնել։ Հաղորդվում էր, որ Բաբկինային բժիշկներն արհեստական շնչառական սարքի են միացրել։
Նշվում է, որ 70-ամյա երգչուհու ինքնազգացողությունը վատացել է դեռևս ապրիլի մեկին, այդ ժամանակ էլ նրա համար շտապօգնության կանչ են գրանցել և տեղափոխել վճարովի կլինիկա։ Բաբկինան առավելապես բողոքել է սրտի հատվածում ցավերից։
Նադեժդա Բաբկինան խորհրդային և ռուս ժողովրդական, էստրադային երգչուհի է, ինչպես նաև «Ռուսական երգ» վոկալային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ 1992-ին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Մարտի 19-ին նա նշել է ծննդյան 70-ամյակը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03