Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրում պետք է ամեն ինչ անել մարդկանց բուժելու համար, այդ թվում նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը: «Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Առանց տագնապի, հանգիստ և գեղեցիկ: Մենք միասին պետք է գեղեցիկ ձևով հաղթենք, մենք արժանի ձևով պետք է փրկենք մարդկանց: Մարդը չպետք է մտածի, որ եթե ինքն այնտեղ է ընկել վիրուսով, ուրեմն մահվան է դատապարտված: Ո՛չ: Բոլորին կփրկեն, բոլորին, ում հնարավոր է: Եվ մենք դրա համար պարտավոր ենք ամեն ինչ անել»,-ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն կոչ է արել թեմայի շուրջ իրարանցում չստեղծել և նշել է, որ անհրաժեշտության դեպքում ինքն էլ պատրաստ է օգնության ձեռք մեկնել բժիշկներին: «Եթե ինչ-որ բան կարող եմ անել ձեզ համար, ասացեք խնդրեմ: Ես արդեն նախարարին ասել եմ. եթե պետք է, Վլադիմիր Ստեպանովիչ, միասին կգնանք մարդկանց բուժելու: Նա ասում է, որ դեռևս պետք չէ»,-պատմել է Լուկաշենկոն: Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 700 դեպք, մահացել է 13 մարդ, առողջացել` 53-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03