Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Արցախում կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Կառավարությունն անելու ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը։ Ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք անվտանգության կանոնները։ Կուժեղացնենք հսկողությունը կուտակումների վերաբերյալ, և մնացած համապատասխան միջոցառումները կիրակացվեն»,- պետնախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Իսկ ապրիլի 14-ին Արցախում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները կանեն առավելագույնը, որպեսզի կանխարգելվի Միրիկ համայնքում հաստատված դեպքի տարածումը։ Նրա խոսքով՝ արդեն որոշում է կայացվել ինքնամեկուսացնել գյուղի բոլոր բնակիչներին։
«Մենք մինչև հիմա նախաձեռնել և իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, վարակի ներթափանցման նվազմանն ուղղված միջոցառումներ են կատարվել, նվազեցվել է Արցախի ներսում շփումները, զանգվածային միջոցառումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել՝ ուսումնական պրոցեսն է դադարեցվել, պետական համակարգի աշխատանքն է վերանայվել»,- հայտնեց ԱՀ պետական նախարարը։
Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ տեղեկացրեց, որ մինչ օրս Արցախում 34 թեստավորում է իրականացվել, իսկ քաղաքացին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, ուղեկցող հիվանդություններ չունի։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03