Այս երկու մարդը չեն փոխվելու. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը. իրար ատելով՝ իրար արժեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Ինչ կատարվեց երեկ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենեւին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։ Նիկոլ Փաշինյանին պատկանող armtimes.com կայքը այն թողարկեց «Նա հարվածում է թե առջեւից, թե կողքերից, թե թիկունքից, թե օդից» կոպիտ-բանսարկու վերնագրով։ Հետո, ՀԱԿ-ականների՝ այդ վերնագրին բուռն արձագանքելուց հետո, փոխեցին վերնագիրը։ Ինչն էր նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ. 1. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, մինչդեռ երկու անգամ դրական է խոսում պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։ Ամբողջ տեքստում չկա նաեւ վարչապետ բառը։ 2. Երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրությունը չեղարկել, Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավիճակը գնահատում է պատերազմական։ 3. Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ այս իշխանությունից հաշիվ պահանջելը թողնել ապագային (պատկերացնո՞ւմ եք՝ հաշիվ պահանջել Նիկոլ Փաշինյանից)։ Պարզ է՝ իր բնույթին հավատարիմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ ձեւակերպումները չէր հանդուրժելու։ Նա այս ամենը տեսել-հասկացել է։ Այստեղից էլ armtimes-ի առաջին վերնագիրը։ Բայց, չնայած թվացյալ բացարձակ իշխանությանը, ինչ-ինչ վախեր չի կարողացել հաղթահարել եւ փոխել է վերնագիրը։ Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտագործած ձեւակերպումները. «սադրիչներ ու չարակամներ», «ատելության, թշնամանքի սերմանում», «երկրորդ ճակատ են բացել», «պետական դավաճանություն», «հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներ»։ Այստեղ դադար տանք։ Ընդգծելով հիշենք, որ «հայտնի ուժեր» կապակցումը Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի հրաժարականի տեքստից է։ Այն վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին։ Ոչ մի խոսք, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում-թշնամանք սերմանել։ Ոչ մի խոսք, որ այս երկու տարին իր անմիջական շրջապատի մարդիկ են մաղձ ու ատելություն սերմանում իրեն միայն դրական լույսի տակ պահող լրատվամիջոցներով։ (ilur-ն ու Հայկական ժամանակ-armtimes-ը ներառյալ)։ Վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ եւ երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսեւորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել։ Բնականաբար, չէր անելու նաեւ այս հոդվածով։ Ամենավերջում էլ՝ հավատում է մեր ժողովրդի համախմբվելու ունակությանը։ Երբ ինք է պառակտել պարբերաբար։ Այսօր էլ այս հոդվածով է պառակտում։ Եզրակացություն. այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55