Yerevan.today-ը գրում է. «ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է YerevanToday-ի հրապարակած տեղեկությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Ավելին, ԱԱԾ-ից ստացված պաշտոնական նամակում ակնարկվում է ոչ թե մեկ անձի, այլև նույն գործով շղթայաբար անցնող պաշտոնատար այլ անձանց կողմից թույլ տրված չարաշահման դեպքի մասին: Սակայն, ընդգծենք, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ արդյո՞ք չարաշահողը հրաժարականով համակարգից հեռացած փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է ու ինչպես հրապարակվել էր՝ եվրամիության ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի գործով: ԱԱԾ-ն մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմնավորելով, որ այս օրերինն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող սույն գործով հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական նյութեր: Ավելի վաղ YerevanToday.am-ը հայտնել էր, ԱՄՆ-ից անորոշ ժամամանակով հայրենիք է վերադարձել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, և չնայած արձակուրդի մասին իր պնդումներին, ասում են, կանչվել է հարցաքննության, ԱԱԾ-ում իր գործունեությանն առնչվող քրեական գործի նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ կծիկը բացվել է այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ստորագրած փաստաթղթերում ինչ-որ անճշտություններ է նկատել, որից հետո նաև Եվրոպայից հոսող ֆինանսներում լուրջ շեղումներ է նկատվել: Բացահայտումից հետո նախարարը, ըստ աղբյուրի, «պապկայով» շտապել է վարչապետի մոտ ու հենց այնտեղ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականի տեքստն է պատրաստվել, հրամցվել է Հարվարդում սովորելու մոտիվացիայով: Նկատենք, Տիկին Անափիոսյանը երկար լռում էր և չէր մեկնաբանում իր անվանն շուրջ տարածվող տեղեկատվությունը, մինչդեռ նախարարության միջոցներից հանգամանալից մանրամասներ էին դուրս գալիս ԿԳՄՍ-ում հեղափոխական պաշտոնյաների «ախորժակի մասին»։ Եվ ահա, ԱԱԾ-ն փաստացի հաստատել է տեղեկատվությունը ՝ YerevanTodayին հասցեագրված նամակով:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33