Դեղամիջոցների արտադրողներին ուղղված նամակում Եվրահանձնաժողովը տագնապ է հնչեցրել. առաջիկա օրերին հիվանդանոցներում COVID-19-ով վարակված ծանր հիվանդների բուժման համար դեղամիջոցները կարող են սպառվել, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: Խոսքը սեդատիվ դեղերի, ցավազրկողների, վերակենդանացման համար նախատեսված դեղամիջոցների, միոռելաքսանտների եւ հակաբիոտիկների մասին է: Die Welt- ի եւ Լոնդոնի Հետաքննական լրագրության բյուրոյի տրամադրության տակ գտնվող նամակում «Առողջապահության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը կոչ է անում եվրոպական դեղագործական արդյունաբերության մի շարք ասոցիացիաների կոչ էր արել խրախուսել ընկերություններին ավելացնել նշված դեղերի արտադրությունը` ընդգծելով խնդրի «ծայրահեղ հրատապությունը», փոխանցում է պարբերականը: Ինչպես նշվում է նամակում, ավելի վաղ ԵՄ մի շարք երկրներ տեղեկացրել էին Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը (EMA), որ կենսական կարեւորության դեղամիջոցների պաշարը կբավականեցնի ընդամենը եւս մեկ շաբաթ: Կլինիկաները EMA-ին տեղեկացրել են, որ, ընդհանուր առմամբ, վերջանում է վերակենդանացման համար անհրաժեշտ 47 ակտիվ դեղամիջոց: «COVID-19 վիրուսով ծանր հիվանդները, որոնք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ միացված են ԹԱՇ ապարատներին, մինչեւ 50 տարբեր դեղամիջոց է անհրաժեշտ, այդ թվում նաեւ` ինտուբացիայի համար օգտագործվող սեդատիվ միջոցներ եւ դեղեր»,- պարզաբանում է պարբերականը: «Եվրահանձնաժողովին ուղղված նամակից հետեւում է նաեւ, որ եվրոպական որոշ երկրներում արդեն հիմա վերջացել են ծանր հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները: Մասնավորապես, դա վերաբերում է Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդային, Ֆինլանդիային եւ Ավստրիային»,- նշվում է հրապարակված հոդվածում: Ըստ Հետաքննական լրագրության բյուրոյի` դեղորայքի պակասը հանգեցնում է նրան, որ COVID-19-ով հիվանդներին բուժելիս կլինիկաները ստիպված են լինում դիմել այլ, դեռեւս առկա այլընտրանքային դեղամիջոցների, որոնց մի մասն ավելի ուժեղ ազդեցություն ունի: Նշվում է, որ սա, իր հերթին, կարող է էապես վատացնել բուժման որակը: Մասնավորապես, պետք է զգուշանալ տարեց հիվանդների թվի աճից, որոնց մոտ անզգայացման համար օգտագործվող դեղամիջոցներն այսպես կոչված դելիրիում են առաջացնում`ուղեղի գործառույթի լուրջ խախտում, որը, ի թիվս այլ բաների, կարող է ազդել գիտակցության, հիշողության եւ հոգեշարժման վրա: «Բրիտանական դեղագործական միության նախագահ Գրեգ Բարտոնը լրագրողներին ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած դեֆիցիտը սպառնում է «20 տարով հետ գցել» հիվանդներին անզգայացնող միջոցներով ապահովումը»,- փոխանցում է Die Welt- ը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03