ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում մաքսատուրքի ազատման արտոնություն տվեց «Արթիկի ՓՀԿ» և «Միշել Սերղանի» ընկերություններին: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը զբաղվում է թելի, կտորի թափվածքների արտադրությամբ և վերամշակմամբ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել բժշկական բամբակ, ինչպես նաև տեքստիլ կտորներ` բանվորական հագուստների, բազմակի օգտագործման տոպրակների համար (ք. Գյումրի): Ընկերությունը 2018 թ. կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 25 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, գործարանի վերանորոգման, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը առաջին տարում կկազմի 820 մլն դրամ, որից 620 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176 մլն դրամ: «Արթիկի ՓՀԿ»-ին տրվել է նաև ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: «Միշել Սերղանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պայուսակների, գոտիների և այլ աքսեսուարների արտադրության համար։
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01