Ամերիկացիները որոշ դասեր պետք է քաղեն հետագայում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: Դրանցից մեկը «ձեռքերը պարտադիր լվանալն է», հայտարարել է Սպիտակ տան Կորոնավիրուսի հարցով խմբի անդամ, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Wall Street Journal-ը: «Երկրորդը՝ ձեռքսեղմումներից հրաժարումն է: Ես չեմ կարծում, որ մենք երբեւէ կվերսկսենք սեղմել միմյանց ձեռքերը, անկեղծ ասած»,-նշել է նա: «Ձեռքսեղմումներից հրաժարումը օգտակար է ոչ միայն կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու համար, բայց եւ, ըստ ամենայնի, զգալիորեն կարող է կրճատել գրիպի դեպքերը երկրում»,-ասել է Ֆաուչին: Բժիշկը, հավանաբար, ունի համախոհ այդ հարցում՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, նշում է Fox News-ը: Վերջին տարիների ընթացքում Թրամփը բազմիցս ասում էր, որ չի ողջունում ձեռքսեղմումները՝ անվանելով այդ սովորությունը «բարբարոսական», «զզվելի», «շատ սարսափելի» եւ «ամերիկյան հասարակության անեծքներից մեկը»: Թրամփը նաեւ քննարկել է ձեռքսեղմումների նկատմամբ իր հակակրանքը 1999 թվականին տված հարցազրույցի ժամանակ CNN-ից Վոլֆ Բլիթցերի հետ:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44