ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երդմնակալության պահից ի վեր առավելագույն մակարդակի է հասել նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին են վկայում Fox News հեռուսաատիքի պատվերով ապրիլի 4-ից 7-ն անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի օրը:
Ըստ այդ տվյալների` հարցվածների 49 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի՝ որպես պետության ղեկավարի աշխատանքին: Հարցման մասնակիցների 49 տոկոսն ունի հակառակ կարծիքը, 2 տոկոսը պատասխան չի տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Fox News-ի հարցումների ամբողջ ընթացքում հարցվածների 48 տոկոսից ավելին հավանություն չէր տալիս Թրամփի գործունեությանը: Այս ցուցանիշը գրանցվել էր այս տարվա մարտին եւ 2017-ի փետրվարին: Ըստ հետազոտողների` Թրամփի աճող հանրաճանաչությունը կապված է վիրուսի տարածման վերաբերյալ քաղաքացիների մտավախության հետ: Հարցվածների մեծ մասը նպատակահարմար է համարում միջոցները, որոնք նախաձեռնում է ԱՄՆ կառավարությունը համաճարակի հետ կապված: Հարցին` արդյոք նրանք անհանգստանում են վիրուսի կապակցությամբ, հարցվածների 94 տոկոսը դրական պատասխան է տվել, 6 տոկոսը «ոչ» է պատասխանել: Հարցվածների 76 տոկոսը խոստովանել է, որ վախենում են վարակվել:
Հանրաճանաչություն ընտրողների շրջանում
Հարցման համաձայն` Թրամփն առաջին անգամ հասել է առաջիկա նախագահական ընտրություններում ժողովրդավարներից հավանական թեկնածուի` Ջո Բայդենի հանրաճանաչության ցուցանիշին ընտրողների շրջանում: Հարցման մասնակիցներին հարցրել են, թե որ քաղաքական գործչին նրանք կաջակցեին նախագահական ընտրություններին, եթե քվեարկությունը հիմա տեղի ունենար: Առնվազն 42 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Բայդենի օգտին, 42 տոկոսը նշել է, որ կաջակցեր Թրամփին: Մոտ 7 տոկոսը նշել է, որ կքվեարկեր մեկ այլ թեկնածուի օգտին, իսկ 6 տոկոսը խոստովանել է, որ դեռ չգիտի` ինչպես կվարվեր: Առնվազն 3 տոկոսը հայտարարել է, որ ընդհանրապես չէր գնա ընտրություններին:
Մարտին հարցվածների 49 տոկոսը պատրաստ էր քվեարկել Բայդենի օգտին, իսկ 40 տոկոսը` Թրամփի: Անցած մեկ տարվա ընթացքում Բայդենը, ըստ Fox News-ի հարցումների, ընտրողների շրջանում հանրաճանաչության ցուցանիշով 7-14 տոկոսով առաջ էր Թրամփից:
Ըստ հետազոտողների` Բայդենի առավելությունը կորցնելու պատճառներից մեկն այն է, որ համաճարակի պատճառով նա չի կարողանում հանրահավաքներ անցկացնել եւ մասնակցել հասարակական միջոցառումներին: Փորձագետների խոսքով` Թրամփը ամեն օր մամուլի ասուլիսներ է անցկացնում, որտեղ խոսում է վիրուսի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Բացի այդ, ինչպես նշում է Fox News-ը, ԱՄՆ-ում ընտրողների թվի աճ է գրանցվել, ովքեր հայտարարում են Հանրապետական կուսակցությանն աջակցության մասին: Բայդենը նախագահաան ընտրություններում դեմոկրատների կողմից առաջադրված միակ թեկնածուն է մնացել սենատոր Բերնի Սանդերսի` նախագահական մրցավազքից դուրս մնալուց հետո: ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:
Հարցումն անցկացվել է շուրջ 1.1 հազար ամերիկացիների շրջանում: Հարցերը նրանց ուղղել են հեռախոսով:
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 461 հազար դեպք, մահացել է 16.4 հազար մարդ:
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
11:48
11:22
11:05
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03