ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Դիմումին արձագանքելու համար ժամկետներ սահմանված չեն, բայց ինչպես մեզ փոխանցեց Հասմիկ Պետրոսյանը, «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»,– գրում է կայքը: Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները: «Մեր կողմից բարձրացված հարցը շատ պարզ է և վերաբերում է Նախագահի՝ Սահմանադրության պահպանման գործառույթի իրացմանը և Դատական իշխանության անգործության կանխմանը: Ստեղծվածը թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, և թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք նորմերի, սակայն, հատկապես Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է, որի պահպանմանը հետևելը հենց Նախագահի սահմանադրական լիազորությունն է: Այդ գրությունը մասնավորապես ընդգծում է, որ առկա է ակնհայտ անհրաժեշտություն Նախագահի կողմից նախաձեռնելու գործընթաց՝ ծանոթանալու դատավոր Ա. Դանիբեկյանի անձնական գործին՝ պարզելու համար՝ արդյո՞ք վերջինս առհասարակ կարող է պաշտոնաթող Նախագահին մեղսագրվող արարքի վերաբերյալ քրեական գործը քննության առնել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս է հնարավոր 2020 թվականի մարտի 13-ից, առանց որևէ տեղեկության, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային վարակի նման վտանգավոր ցուցանիշների պայմաններում, որևէ գործողություն չկատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- ասված է իրավաբան Սարգիս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01