azatutyun.am - Ադրբեջանական բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, շփման գծի Թարթառի հատվածը վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների հիմնական թատերաբեմն է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արդեն երկրորդ օրն է, ինչ Թարթառում է:
Report.az կայքի տեղեկություններով, Հասանովը երեկ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ապա այցելել առաջնագիծ: Իրավիճակի լրջության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այսօր այցելել են շփման գծից ոչ հեռու գտնվող շարժական դաշտային հոսպիտալներից մեկը:
Ինչ վերաբերում է բուն ռազմական գործողություններին, ապա ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե հայկական զինված ուժերը հրետակոծում են Թարթառի շրջանի բնակավայրերը: Թարթառի շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովը ANS հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է՝ «Թշնամու հերտանային հարվածի հետևանքով վնասվել է շրջանում տեղակայված էլեկտրական ենթակայններից մեկը: Դրա հետևանքով Թարթառի շրջանի 11 գյուղեր հոսանքազրկվել են: Բայց այդ, հայկական ուժերը հրետակոծել են շրջանի շրջանի Սեիդինլի, Ղափանլը, Ղազիյան, Սեյսուլան, Չիլյաբուրտ, Յարըմջա և Գյոյարխ գյուղերը` վնասվելով մի շարք բնակելի տներ»:
Դատելով ադրբեջանական աղբյուրների տեղեկություններից, սա Թարթառի շրջանի հրետակոծության արդեն երկրորդ գիշերն է: ANS հեռուստաընկերության հիմնադիր Վահիդ Մուսատաֆաևը Youtube-ի իր ալիքում տեղադրել է Ղափանլը գյուղի ` ապրիլի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության տեսագրությունը: Մուսատաֆաևի տարածած կադրերում հստակ երևում է, որ ադրբեջանցի գյուղացիները, այդ թվում՝ զորակոչային տարիքի տղամարդիկ, ստիպված են պատսպարվել նկուղներում:
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Թարթառի շուրջ ծավալված մարտերում զոհեր չեն տվել: Այսօր կեսօրին այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլին: «Մեր կրած կորուստների մասին տեղեկությունները Հայաստանի հանցագործ ղեկավարության հիվանդ երևակայության արդյունքն են: Ադրբեջանաական կողմը որևէ կորուստ չի կրել»,- նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Դրա հրապարակման առիթը Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի տարածած ձայնագրությունն էր, որում, հայկական կողմի պնդմամբ, շարքային ադրբեջանցիների հեռախոսազրույցներն են` ճակատում տիրող իրադրության մասին:
«Երեկոյան 30 զոհ, երեք անգամ էլ Մռավի լեռնանցքից մեր` Գյանջայի ուղղությամբ են կրակել», - նշում է գաղտնալսված ադրբեջանցիներից մեկը: Մյուսն էլ պնդում է, թե մարտական գործողությունների հիմնական ուղղություններից մեկը Գերանբոյի` նախկին Շահումյանի շրջանն է` «Գերանբոյի և Աղդամի ուղղությամբ կոնկրետ հարձակվում են: Գերանբոյի ուղղությամբ ավերում են»:
Արձագանքելով շփման գծում տիրող իրադրությանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին և ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` կոչ անելով միջազգային հանրությանը հստակ պահանջ ներկայացնել Հայաստանին` «հարգել միջազգային իրավունքի նորմերը»: Ադրբեջանի արտգործնախարարը նաև պահանջում է միջազգային հանրությունից «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22