Առաջիկայում ունենք մեզ համար մեզ համար սրբազան տոներ եւ հիշատակի օրեր. Առաջիկայում ապրիլի 24-ն է, նաեւ մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումները պետք է սահմանափակվեն:
«Քաղաքացիների մասնակցությունը որեւէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետեւ եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, իրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
11:48
11:22
11:05
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03