ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի փաստաբանին դեռ չեն տրամադրել քրեական գործի նյութերը ծանոթանալու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանի փաստաբանը` նշելով, որ իրենք համապատասխան դիմում են մուտքագրել ՀՔԾ նյութերին ծանոթանալու համար:
«Բայց որ Արթուր Գեւորգյանի գտնվելու վայրը անհայտ գնահատելը, նրա նկատմամբ խուզարկություն հայտարարելը անհիմն է, դա միանշանակ է: Իսկ մեղադրանքի ծավալին դեռ չեմ ծանոթացել, կարծում եմ, որ դա ինձ կտրամադրեն երկուշաբթի օրը»,-ասաց նա` հավելելով, որ ահեստական է համարում նյութերի տրամադրումը ձգձգելը:
Փաստաբանը նշեց, որ Արթուր Գեւորգյանը չի խուսափում քննությունից, եւ պատրաստ է վերադառնալ հնարավորության դեպքում: Փաստաբանը զարմանք հայտնեց այն փաստից, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին Հանրային հեռուստանընկերության «Հայլուրի» թողարկման ժամանակ են հայտնել:
«Թե ինչ կապ ուներ սա «Հայլուր»-ի հետ չհասկացա, այսինքն` արհեստական ուռճացում կար այս գործի հետ կապված, քանի որ հազարավոր գործեր են քննվում ինչ կարիք կար, որ Արթուր Գեւորգյանի գործը Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարելու: Այսինքն սա փուչիկ էր, որ արհեստական փչեցին ու շուտով կտեսնեք դուք: Ինքը առանցքային պաշտոնյա էլ չի եղել, ընդամենը նախկին պատգամավոր»,- ասաց նա:
Նշենք, որ Արթուր Գեւորգյանը տեւական ժամանակ է ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ–ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատգամավորն ավելի ուշ հայտարարել էր. «ձեռնարկված քրեական հետապնդումը եւ ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան եւ շրջապատի հետ»։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03