«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում ո, որ պետք է վերանայել մետրոպոլիտենի եւ հանրային տրանսպորտի գործունեության դադարեցման հարցը:
«Այն ոլորտները, որոնք թույլատրված է, որ մարդիկ աշխատեն, այդ ոլորտում աշխատողները տաքսիներով չեն կարող գնալ: Ավելին ասեմ, տաքսու մեջ ավելի հեշտ է վարակվելը, քան մետրոյում սոցիալական հեռավորություն պահելով: Պետք է հաշվի առնենք, որ շատ քիչ քաղաքացիներ են այս օրերին գնալու աշխատանքի։ Այսինքն՝ նախկին ծանրաբեռնվածությունը չի լինելու: Կարծում ենք, որ ավոտբուսներն ու մետրոն պետք է աշխատեն, մարդկանց թողնել, ասել՝ տաքսիներով գնացեք, չի ստացվում»,- ԱԺ-ում հայտարարեց Մարուքյանը։
Տիգրան Ավինայնը նշեց, որ իրենք առհասարակ մարդկանց հորդորում են մնալ տանը եւ հնարավորության դեպքում չգնալ որեւէ տեղ եւ նույնիսկ աշխատանքի. «Կենսական նշանակություն ունեցող ոլորտները մենք ուղղակի չենք կարող բաց չպահել: Ինչ վերաբերում է նրան, որ տաքսիում ավելի քիչ է հնարավորությունը վարակվելու, քան հանրային տրանսպորտում այս պնդումը վիճելի է, որովհետեւ հանրային տրանսպորտում, մանավանդ, եթե խոսում ենք մեր «Գազել»-ների մասին, շատ անձինք միաժամանակ նույն նեղ տարածության մեջ են գտնվում, օգտվում են նույն բռնակներից մետրոյում»,- ասաց նա:
«Աշխարհում դեռեւս վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման հնարավոր աղբյուրները որոնք են։ Նախնական տվյալներով՝ վարակի տարածման ամենահավանական աղբյուրները եղել են օրինակ՝ բենզալցակայանները, որտեղ անձինք իրենք են բենզինը լցրել, հանրային տրանսպորտում բռնակներից օգտվելը եւ այլն»,- նկատեց փոխվարչապետը։
Էդմոն Մարուքյանը նաեւ հետարքրքվել էր՝ արդյոք պարետը իրավունք ունի նորմատիվ իրավական ակտեր ընդունել, թե ոչ. «Արտակարգ դրության վերաբերյալ օրենքը բավականին խնդրահարույց է եւ շատ նեղ է, մենք որոշակի օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու եւ բոլոր այն հարցերը, որոնք լուծված չեն, այդ փաթեթով փորձելու ենք ամբողջական լուծել»,- արձագանքեց պարետը:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03