ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով խորհրդարանում հնչած դիտարկումներին՝ արտակարգ դրության շրջանում Կառավարության կողմից հանված սահմանափակումների վերաբերյալ, նշեց, որ սահմանափակումները հանվել են՝ ըստ վերահսկելի ոլորտների։
«Տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներն արվել են այն տրամաբանությամբ, որը մեզ թույլ է տվել հնարավորինս ապահովել կենսական առաջնային կարևորություն ունեցող գործունեության տեսակների և ծառայությունների մատուցումը բնակչությանը: Օրինակ՝ հնարավոր է սահմանափակումները վերացնել ծխախոտի արտադրության ոլորտում, քանի որ ոլորտում գործում է 13 ընկերություն, շուրջ՝ 4000 աշխատակցով: Այս ոլորտում հնարավոր է իրականացնել բոլոր պաշտպանիչ և սանիտարահիգենիկ միջոցառումները: Իսկ օրինակ՝ տեքստիլի ոլորտում կա 800 ընկերություն՝ հազարավոր աշխատակիցներով: 800 ընկերության շրջանում վերահսկողությունը դժվար կլինի իրականացնել: Այսինքն՝ սահմանափակումները հանվում են ըստ այն ոլորտների, որոնք որ հնարավոր է վերահսկել»,- նշեց նա։
Անդրադառնալով նաև Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, որ տաքսու մեջ ավելի հեշտ է վարակվելը, քան մետրոյում՝ սոցիալական հեռավորություն պահելով, պարետն ասաց.
«Տաքսիներում ավելի քիչ է վարակման հավանակությունը: Իսկ ավտոբուսներով, այո, վարակի տարածման հավանականությունը մեծ է, ռիսկը չի նվազում նույնիսկ եթե ավտոբուսները չլինեն գերբեռնված: Միաժամանակ տարբեր ոլորտներում աշխատող անձինք A կետից B կետ են տեղափոխվում,հետևաբար, հավանականությունը մեծ է, որ վարակը տարածվելու է հենց տրանսպորտային միջոցների շնորհիվ»:
Ավինյանը նաև համաձայնեց, որ սահմանափակումները բացասաբար են ազդում տնտեսական և սոցիալական կյանքի վրա: Այս առումով նա նշեց, որ խնդիրները փորձում են մեղմել՝ կառավարության նոր որոշումներով :
«Քանի դեռ վարակի տարածման տեմպերը չեն հասել այն մակարդակին, որը մեզ թույլ կտա պնդել՝ վարակի տարածումը գնում է դեպի մարում, կարծում եմ՝ որոշման և սահմանափակումների երկարաձգումը պետք է լինեն ընկալելի այս դահլիճում և հասարակության շրջանում»,- եզրափակեց պարետը :
Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթին խմբակցությունը դեմ է քվեարկելու:
«Առաջարկությունների հետ չկան նշված հիմնավորումներ, այդ իսկ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- պարզաբանեց նա:
Քվերակության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: 14 կողմ, 77 դեմ և 15 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշումը չընդունվեց:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03