Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել «Փաստինֆո»-ի նկատմամբ՝ այլ լրատվամիջոցի՝ Մարտունու ԲԿ-ի հիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն արտատպելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Փաստինֆո» կայքի հիմնադիր Սոնա Տրուզյանը։ «Ընդգծում եմ՝ նյութը «Փաստինֆո»-ում հրապարակելիս հենց վերնագրում եղել է հղումը։ Այն հեռացնելու պահանջ պարետատնից չի ներկայացվել, չի ուղարկվել ոչ հերքում, ոչ պարզաբանում։ Ավելին՝ «Փաստինֆո»-ն անմիջապես թեմայի վերաբերյալ խոսել է Մարտունու ԲԿ-ի ու համայնքի ղեկավարի հետ ու նրանց վրա հղմամբ պատրաստել հեղինակային նյութ ու տարածել», գրել է Ս․Տրուզյանը եւ մեջբերել Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության մարտի 16-ի որոշման մեջ մարտի 25-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝ «24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»։ Կայքի հիմնադիրը հիշեցնում է, որ նման պահանջ չի ներկայացվել եւ «ակնհայտ է, որ վարչական վարույթը հարուցվել է արտակարգ դրության մասին կառավարության որոշմամբ ամրագրված դրույթների խախտմամբ, ինչը չի կարող իրավաչափ նպատակ հետապնդել»։
09:16
09:02
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44