«Թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են, այս հարցում Հայաստանի մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում»,- Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելի պահելու համար: «Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որևէ խոչընդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան և ստանում պատասխան, որևէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»,-ասաց նա: Հարցին, թե Արցախում կա՞ն արագ թեստեր, պետնախարարը նշեց. «Արագ թեստեր մենք ունենք, բայց դուք գիտեք, որ դրանց վստահելիության, ճշգրտության հետ կապված որոշակի խնդիրներ կան: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս 100 տոկոսով ընդունել դրա արդյունքները»: Պատասխանելով հարցին, թե երեկ ԱՀ պարետի հրապարակած որոշումներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկային, պետնախարարն ասաց. «Մենք քննարկում ենք այդ հարցը։ Հավանաբար, սկզբից կկիրառվի առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա»:
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
11:48
11:22
11:05
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03