ARM | RUS |

Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ Արդարադատության նախարարություն

15.04.20 | 14:42

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրել է հարց ու պատասխանի տեսքով, որը ներկայացնում ենք ստորեւ․

Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ եւ ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։

Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված եւ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։ Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։ Բարեվարքության եւ գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեեւ Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։

Արդյո՞ք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին եւ գործող դատավորներին այն չի առնչվելու:

Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է: Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության եւ տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաեւ իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում: Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաեւ կարգապահական պատասխանատվության եւ հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։ Նշենք նաեւ, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին, միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների: Մանրամասն կարգավորում է ստացել նաեւ դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձեւավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից եւ իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:

Ինչպե՞ս է իրականացվելու թեկնածուների բարեվարքության ստուգումը։ Թեկնածուների դեպքում գործելու է հետեւյալ մեխանիզմը. անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաեւ ԿԿՀ-ի սահմանած ձեւափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրության միջոցով կազմելու եւ նշանակման իրավասություն ունեցող անձին ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։ Ինչ վերաբերում է արդեն իսկ պաշտոնավարող անձանց, ապա ինչպես նշեցինք, Հանձնաժողովը, քննարկվող օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում պետք է ստուգի ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների եւ բոլոր դատավորների մինչեւ ստուգման պահը ներկայացված բոլոր հայտարարագրերը: Այսինքն՝ պաշտոնատար անձանց այս խմբի գույքային դրության համապարփակ ստուգումը պետք է կատարվի միայն նրա համար, որ վերջիններս զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, այսինքն՝ ընտրված մեխանիզմը ոչ այլ ինչ է քան վեթինգ՝ անձանց գույքային դրությունը ստուգելու նպատակով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը կայացնելու է խորհրդատվական եզրակացություն եւ ներկայացնելու է թեկնածուին պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին, ապա այս՝ գույքային դրության նման թիրախավորված եւ համակարգային ստուգման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերած իրավախախտումները պետք է փոխանցի քրեական հետապնդման մարմիններին, իսկ եթե առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ՝ օրենքով սահմանված ժամկետներում դրանց հայտնաբերման դեպքում հարուցի նաեւ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այսինքն, այս դեպքում մեծանում է խախտումների հայտնաբերման հնարավորությունը, իսկ հետեւանքի տեսանկյունից նման խախտումների հայտնաբերումը կարող է ընդհուպ հանգեցնել քրեական պատասխանատվության: Եվս մեկ անգամ հարկ է ընդգծել, որ օրենսդրական փաթեթով նախատեսվել են կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր՝ կապված հայտարարագրերի պահանջների խախտման հետ, որոնց հիման վրա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Ապագայում տվյալ գործիքը հանդիսանալու է վեթինգի կարեւոր բաղադրատարր՝ ուղղված խախտումների դեպքում գործող դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորության ստեղծմանը։ Իր լիազորություններն իրականացնելու համար ի՞նչ գործիքակազմով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու եւ ստանալու հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Ինչ վերաբերում է ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաեւ ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու եւ ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ եւ այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաեւ իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։ Հանձնաժողովի ոչ պակաս կարեւոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց եւ վերջիններիս ընտանիքի անդամների ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող եւ ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։ Այս առումով նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետեւության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերեւույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։ Ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաեւ նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ, ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաեւ 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որպիսի պայմաններում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։ Վերջում անհրաժեշտ է հիշատակել եւս մեկ կարեւոր գործիքի մասին, որը Հանձնաժողովին տրամադրվել է վերոնշյալ փաթեթով։ Մասնավորապես, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Այս ինստիտուտը կոչված է վերացնելու նախկինում երրորդ անձանց անունով գույքը գրանցելու արատավոր երեւույթը եւ գործնականում բարձրացնելու հայտարարագրերի ստուգման համակարգի արդյունավետությունը։


Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01