Միջոցառումների 3-րդ փաթեթով աջակցություն ստացողների ցանկն ընդլայնվել է, եւ հիմա դրա շահառուներ կարող են դառնալ նաեւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը վարկային եւ հարկային պարտավորություններ չեն ունեցել: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը: Նա հավելեց, որ եթե ըստ նախկին պահանջի՝ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է քիչ լիներ տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա հիմա այս ցուցանիշը կարող է լինել 70 տոկոսից ոչ ավելի: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր հերթին ընդգծեց, որ ընդհանուր առմամբ առաջին միջոցառմամբ ստացվել է 200 դիմում, երկրորդով՝ 536, երրորդով՝ 700-ից ավելի դիմումից բավարարվել է 115-ը, հինգերորդով՝ 7500 շահառու արդեն փող է ստացել: Էկոնոմիկայի մյուս փոխնախարար Վարոս Սիմոնյանը չբացառեց, որ մյուս շաբաթ կթույլատրեն տնտեսական գործունեության եւս մի քանի տեսակներ, սակայն ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից: Նա հիշեցրեց, որ ապրիլի 13-ից թույլատրվել է ծխախոտի արտադրանքի արտադրությունը եւ շինարարական աշխատանքները՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ավարտական փուլում են, թույլատրված են նաեւ շինարարության հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները: «Շինանյութի արտադրությունը թույլատրվում է որոշ սահմանափակումներով: Միաժամանակ արդեն թույլատրվել է իրականացնել մետաղական կոնստրուկցիաների օգտագործմամբ կամ դրանց մասերի արտադրության տնտեսական գործունեություն»,- ամփոփեց Վարոս Սիմոնյանը:
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01