Տեսչական մարմնի 2020 թ. գործունեության տարեկան ծրագրով 1-ին եռամսյակում կատարվել է 35 ստուգում։ Տեխնիկական ստուգումների ընթացքում 33 տնտեսավարող սուբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 80 խախտում։
Հիմնական խախտումներ վերաբերում են. կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը – 11 հատ, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում նաև եռակցողների, գիտելիքների ստուգ ման կազմակերպման – 10 հատ, առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության գործարկված էներգատեղակայանքների առկայությանը – 10 հատ, գազատարերի և ծառերի բների միջև հեռավորությանը – 6 հատ: Ստուգումների արդյունքում է տրվել է 1 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 31 կարգադրագիր։ Առաջին եռամսյակում հարուցվել է 15 վարչական վարույթ: Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 3 էներգատեղակայանքներում բացահայտվել է 16 խախտում։ Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 3 կարգադրագիր։ Հիմնական խախտումներն են․ շահագործման ընդունված գազատարի համար կազմված տեղեկաթերթիկի բացակայությունը – 2 հատ, շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) չկատարելը – 2 հատ, պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում չկատարելը – 2 հատ։ Նշված ժամանակահատվածում ստուգվել են 2՝ 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ, որի ընթացքում բացահայտվել է 6 խախտում։ ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 251 տեխնիկական ստուգում, որից 102-ը՝ (40.6 %) էլեկտրաէներգետիկական համակարգում և 149-ը՝ (59.4 %) գազամատակարարման համակարգում: Արդյունքում տրվել է 213 (84.8 %) գործարկման եզրակացություն, իսկ թվով 38 (15.2 %) տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։ Իրականացվել է մահվան ելքով 7 պատահարների մասնագիտական քննություն, որոնցից 3-ը տեղի էին ունեցել 2019 թվականի վերջին: 2020 թվականի առաջին եռամսյակում Էներգատեղակայանքներում տեղի են ունեցել մահվան ելքով 4 պատահարներ (2-ը՝ էլեկտրաէներգետիկական համակարգում, 2-ը՝ գազի համակարգում), որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական քննություն, ընդ որում՝ 2-ը Տավուշի, 1-ը Շիրակի և 1-ը Գեղարքունիքի մարզերում: Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են 1 համակարգային պատահարի մասնագիտական քննության: 2019 թվականին էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների տարեկան վերլուծության արդյունքում բացահայտված ռիսկերի նվազեցման նպատակով և համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, քննարկումներ են իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։ Առաջին եռամսյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 9 արձանագրություն։ Կայացվել է 9 որոշում վարչական տույժ կիրառելու մասին, 2 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։ Նշանակվել է 750.000 դրամի չափով վարչական տուգանք: Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում կայացված 1 վարչական ակտ բողոքարկվել է դատական կարգով: Խորհրդատվություն է տրամադրվել 79 տնտեսավարողների և քաղաքացիներին, ընդ որում 36 դեպքում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03