«Եվրատեսիլ 2016-ին» ընդառաջ՝ ԻՊ-ն ահաբեկչություն է ծրագրել Ստոկհոլմում. միաժամանակ նախազգուշացնում են մի քանի տարբեր աղբյուրներ
Նախօրեին՝ առավոտյան, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքում ամերիկյան քաղաքացիներին ուղղված նախազգուշացական հայտարարություն էր տեղադրվել՝ զբոսաշրջիկների համար կարևորություն ունեցող Թուրքիայի շրջաններում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի վերաբերյալ:
Եվ ահա, այսօր Թուրքիայի Բուրսա քաղաքում կին մահապարտ ահաբեկիչի կողմից իրականացված հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, 1 մարդ զոհվել է, 6-ը` վիրավորվել. ենթադրաբար, այս ահաբեկչության հետևում կանգնած է քրդական ծայրահեղ արմատական կառույցներից որևէ մեկը:
Իսկ այսօր արդեն Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանատունն է Շվեդիայի իր քաղաքացիներին նմանօրինակ նախազգուշացում արել՝ կոչ անելով խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց:
Հայտնի է, որ անցած երեքշաբթի Շվեդիայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն էին ստացել առ այն, որ գաղթականների շարքերում ահաբեկչական խումբ է շարժվում դեպի իրենց երկիր: Նշվում է նաև, որ Իրաքի հատուկ ծառայություններն իրենց շվեդ գործընկերներին հետախուզական բնույթի տեղեկատվություն են տրամադրել առ այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ահաբեկչական հարձակումներ է ծրագրում Ստոկհոլմում, իսկ դրանց իրականացումը հանձնարարվել է «Ալ-Կաիդայի» ազգությամբ իրաքցի մի քանի նախկին անդամների. ի դեպ, ահաբեկիչների մի խումբ էլ Շվեդիա էր հասել դեռևս 2015թ. այս երկիր ժամանած ներգաղթյալների հոսքերի հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ահաբեկչական հարձակումների պոտենցիալ սպառնալիքի մասին նախազգուշացումներն արվում են այն ժամանակ, երբ Շվեդիան պատրաստվում է տոնելու Կարլ Գուստավ XVI թագավորի 70-ամյա հոբելյանը, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Բացի այդ, Ստոկհոլմում աստիճանաբար նախապատրաստվում են նաև ընդունել «Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթի մասնակիցներին ու հանդիսատեսին:
Այս համատեքստում, կարծես թե պարզ է նաև ահաբեկչական կառույցների նպատակն՝ առավելագույնը վնասել Շվեդիայի զբոսաշրջկային ոլորտին, նվազագույնը՝ վախի և անհանգստության հոգեբանական մթնոլորտ ստեղծել տարվա կարևորագույն երաժշտական միջոցառումներից մեկին ներկա գտնվել ցանկացող հազարվոր մարդկանց շրջանում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22