ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների վերաբերյալ:
«Կուզեի նաև իմանալ, թե այս ընտրություններն ինչպե՞ս են ազդում բանակցային գործընթացի վրա»,- հարցրեց պատգամավորը:
Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների կոնտեքստում Արցախի ժողովրդի հանրային կյանքը կառավարելու, մարդու իրավունքների իրագործում էր: Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորնտիր իշխանությանը՝շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվատնգությունը և ներկայացնել ժողովրդին խաղաղ գործընթացում:
«Այս երեք տեսանկյունից Արցախի ընտրությունները կարևոր նշանակություն ունեին: Հայաստանի իշխանություններն Արցախի ժողովրդից մանդատ չունեն՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում, ՀՀ իշխանությունները եղել են և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու են կառուցողական ներգրավվածություն ունենալ խաղաղ գործընթացի մեջ, սակայն խաղաղ գործընթացն առնչվում է հարցերի, որոնք կենսական և առաջնային նշանակություն ունեն Արցախի ժողովրդի համար»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված միջազգային արձագանքներին, արտգործնախարարն ասաց, որ այդ արձագանքներում առաջնային նշանակություն ունեն այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմիններից.
«Առաջին հերթին նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահողներին: Նրանց հայտարարության մեջ շատ կարևոր էր այն շեշտադրումը, որ դրված էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը: Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանն աջակցում է մարդու իրավունքների աջակցմանը՝ անկախ տարածքների կարգավիճակից: Մենք դեռ առիթներ կունենանք արտահայտելու մեր մոտեցումը, և ոչ միայն՝ Արցախի հիմնահարցի կոնտեքստում»,- ասաց Զ. Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախում տեղի են ունեցել մրցակցային և ժողովրդավարական ընտրություններ:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33