Հնարավոր է՝ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր այս տարի չեն կարողացել մեկնել աշխատանքի, զբաղվածություն գտնեն Հայաստանում, քանի որ նախատեսվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Երկրի տարբեր հատվածներում մեկնարկել են տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ճանապարհաշինություն և այլ, որոնք տասնյակ միլիարդների հասնող ծրագրեր են: Բանավոր հանձնարարաություն տվել եմ մարզպետներին, որ առաջիկա սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում, շինարարական ընկերությունների հետ հանդիպում ունենալ, և հորդորեն, որ անպայման աշխատեն արտագնա աշխատանքի մեկնող շինարարների հետ: Այլ երկրներում մեր շինարարներն ունեն շինարարի լավ համբավ, իսկ տարվա ընթացքում այստեղ ունենում ենք շինարարի պակաս: Հիմա ես կոչ եմ անում, որ եթե կան շինարարներ, Հայաստանում գրանցեն կամ բացեն շինարարական ընկերություններ, քանի որ շուտով տասնյակ ծրագրերի մրցույթներ են հայտարարվելու»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ճանապարհաշինությանը, Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ ևս լայնածավալ աշխատանքներ են սպասվում:
«Հնգամյա պլանում նախանշված է, որ 70 տոկոսը պետք է դարձնենք բարեկարգ: Դրա վառ ապացույցը նախորդ տարվա լայնածավալ աշխատանքներն են: Մենք գործում ենք ընդհանուր ռազմավարության դիտանկյունից, մեզ համար կարևոր է, որ խնդիրներին տանք ամբողջական լուծում և քիչ-քիչ դուրս գանք տեղայնական փոքր լուծումների շրջանակից: Այս տարի արդեն պլանավորել են նորոգել շուրջ 500 կմ ճանապարհ, մյուս տարվա համար, բնականաբար, պետք է դիտարկենք առավել առաջնահերթ ու կարևոր ճանապարհների խնդիրը»,- եզրափակեց Պապիկյանը:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03