Կարծում եմ՝ որևէ մեկը Կաթողիկոսի մասին խոսելիս առաջին հերթին պետք է բարձր հարգանք դրսևորի, որովհետև անկախ անձնական վերաբերմունքից՝ խոսքն Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը հետևած արձագանքներին: «Առաջին հերթին պետք է կարողանալ ճիշտ վերեբերվել ինստիտուտներին, արժեքներին և երևույթներին, նոր հետո արտահայտվել տվյալ անձի կամ երևույթի վերաբերյալ: Ցանկացած մարդու կարելի է քննադատել, ցանկացած մեկի արարքը կարելի է քննադատել: Ես քննադատություններին դեմ չեմ, բայց դա պետք է անել՝ հարգելով և հաշվի առնելով տվյալ անձնվորության դիրքն ու այն ինստիտուտը, որը նա ներկայացնում է: Հատկապես պետական պաշտոնայները պետք է զսպվածությունց ցուցաբերեն, օրինակ ծառայեն», - ասաց Գորգիսյանը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ «Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և չտրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված», - նշված է հայտարարության մեջ։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03