Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ կորոնավիրուսի ի հայտ գալու բոլոր վարկածները պետք է ուսումնասիրել սթափ գլխով՝ դասեր քաղելու եւ հնարավոր նոր համավարակներին պատրաստվելու համար:
Լավրովը «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ անգլիացիներն ու ամերիկացիները Չինաստանին մեղադրում են, որ բոլորին ժամանակին չի իրազեկել, իսկ հանրապետականներն ու դեմոկրատները՝ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա նշանակություն չտվեց պոտենցիալ սպառնալիքին: «Հակառակ ուղղությամբ մեկնաբանություններ են հայտնվում հակառակի ապացույցներով»,- ասել է նա: ՌԴ ԱԳ նախարարին հարց էր տրվել՝ կապված «ներկայիս համավարակի առաջացման պատճառներին առնչվող գաղտնի վարկածների» հետ
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը թվարկել է կորոնավիրուսի առաջացման մի քանի վարկածներ: Դրանցից մեկի համաձայն՝ Ուհանում (որտեղ անցյալ տարվա վերջին գրանցվել էին վարակման առաջին դեպքերը) լաբորատորիա է եղել, որտեղ Պենտագոնը ֆինանսավորել է չղջիկների վրա կատարվող փորձարկումների ծրագիրը:
«Սա ոչ միայն հետաքրքիր է: Այստեղ կարեւոր է հասկանալ, թե իրականում ինչպես է եղել»,- ասել է Լավրովը:
Նրա ներկայացրած մյուս վարկածի համաձայն՝ Ուհան է գնացել ամերիկյան պատվիրակություն զինվորական սպորտային խաղերի եւ ապրել է հյուրանոցում, որը մոտ էր տեղակայված շուկային, որտեղ հայտնաբերվել են վարակման դեպքերը: «Սրանով պետք է զբաղվել, բայց առանց էմոցիաների, համադրելով փաստերը, այլ ոչ թե տեղեկատվության այդ ամբողջ հոսքում փնտրելով միայն այն, ինչը կարող է վարկաբեկել քո մրցակցին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03