Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կգլխավորի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակելու Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպական զեկույցների բյուրոյին հայտարարել է կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։ ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ դիմում՝ Նախարարների խորհրդին ուղղված առաջարկով՝ լուծելու Մինսկի խմբի և դրա հետ կապված այլ ինստիտուտների փակման հարցը։ Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հայտարարել է, թե հակամարտությունը լուծված է, և նման պայմաններում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ դրա ինստիտուտների կարիք չկա։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանը համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ, ստորագրել են խումբը լուծարելու համատեղ կոչ: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երկու պայմաններից մեկն էր:
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02