Այն, ինչ այս օրերին դրսեւորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ մեր օրերի քաղաքական, բարոյական եւ քաղաքակրթական արձագանքն է, գեներացվող արժեքների ու քաղաքական ձեռագրի կամերտոնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գործից, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: Նա, մաա Ցավալի սնավորապես, նշել է. «կամերտոնը… Դժվարանում եմ պնդել, թե այս ագրեսիվությունն ինչ ակունքներից է սնվում, արժեհամակարգային ինչ ենթահող ունի, բայց մի բան հստակ է՝ արդեն տեւական ժամանակ այն հարվածում մեր համահայկական կյանքում անուրանալի ներդրում ունեցած կարեւորագույն ազգային ինստիտուտիներին, մեր պետականությանը, խարխլում է մեր ազգային միասնականությունը: Անկարելի էր պատկերացնել, որ Քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն առաջինն ընդունած պետության մեջ, պետական պաշտոն իրականացնող անձանց կողմից այսպիսի դատապարտելի վարքագիծ կդրսեւորվի: Թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թիրախավորում եք Հայոց Սուրբ Եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների նվիրական զգացումներն ու արժանապատվությունը: Այս հարվածներից եկեղեցին ու նրա նվիրյալները դուրս են գալու, բայց ի՞նչ գնով, ինչի՞ համար են այս ներքին վերքերը, ու՞մ են պետք… Համավարակի այս ծանր օրերին, երբ այն հաղթահարելու գրավականներից մեկը ազգային միասնությունն է, բարեսիրության, գթասրտության, հոգատարության եւ սիրո ոգին, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, քրիստոնեական ամենահասկանալի, ամենամարդկային, հայրապետական դիրքերից հորդորում, խնդրում է գթասրտություն դրսեւորել: Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական եւ քաղաքակրթական վարքականոնի մեջ, միթե սա չի տեղավորվում միջազգային մի շարք կազմակերպությունների՝ համավարակի կոնտեքստում մարդասիրական լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կոչի շրջանակներում: Մեր ազգային եւ պետական ինստիտուտների դեմ ուղղորդվող այս ագրեսիվ արշավը, անհանդուրժողականությունը, պիտակավորումն ու ներքին թշնամիների որսը հոգեբանական ահաբեկչության զինանոցից է, ծրագրավորված ու մշակված հայտնի քաղաքական տեխնոլոգիաներով: Սա հստակ է… Նրա հետեւանքներն անխուսափելի են մեր բարոյական նկարագրի, նրա հոգեբանական կերտվածքի վրա: /Սահմռկում ես, երբ կարդում ես մեր որոշ հայրենակիցների գրառումները. բայց, եթե պետական պաշտոնյան նման լեզվամտածողությունն ունի, բնական է, որ հանրային անդրադարձը չի ուշանա/: Համավարակը կանցնի, կմնան նրանով պայմանավորվաած աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիակական, ֆինանսական, բարոյական, մի խոսքով՝ պետության անվտանգային, գոյաբանական խնդիրները… Բայց դուք մտածում եք, պատկերացնում եք, որ հանուն քծնանքի, հեղափոխական պոպուլիզմի, հանուն անփառունակ իշխանության, խաթարելիով ու պղծելով մեր արժեքային համակարգը, թուլացնելով ու հյուծելով ներազգային դիմադրողականությունը՝ դժվար հաղթահարելի եք դարձնում երկրի ապաքինումը»:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02