Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։ Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարության համաձայն, նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։ Նշվում է, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճեն բերված է հաջորդիվ)։ Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ. 1. Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։ 2. Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք ։ 3. Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը: Արա Սերգեյի Խաչատրյան Ucom ընկերության գլխավոր տնօրեն Մասնագիտական կենսագրություն . Կրթությունը Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Մեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի «Բիզնես դպրոցում» և ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։ . Աշխատանքը Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02