«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում տնտեսական և ֆինանսական իրավիճակը ծանրագույն է»,- այսօր խոհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԿԲ նախագահի ընտրության հարցին։ Պատգամավորը նշեց, որ միջազգային վերլուծական կազմակերպությունները միաձայն ասում են, որ կորոնավիրուսային աշխարհում ֆինանսատնտեսական հոսքերի վերարժևորում է տեղի ունենում և ձևավորվում է նոր աշխարհ։ «Այդ նոր աշխարհը չի կարող զերծ մնալ տնտեսության վրա ազդող բոլոր գործողություններից։ Պարզ է, որ Հայաստանի պարագայում այդ բեռը կենտրանական բանկի վրա է։ Ու շատ կարևոր է, որ ԿԲ ղեկավարությունը լինի ճկուն և կարողանա ձևավորել ոչ ստանդարտ, լիովին նոր գործիքակազմ»,- շեշտեց Աբովյանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ ակնհայտ է՝ ապագայում աշխատավարձի և թոշակի անկանխիկ վճարումը կամ օնլայն առևտուրը դանռալու են մեր կենցաղի անբաժանելի մասը։
«Եվ այստեղ ամբողջ ֆինանսական համակարգն ուղղակիորեն պետք է սպասարկի այս գործընթացը։ Ընդ որում, պետք է պատրաստ լինել ոչ միայն տեխնիկապես սպասարկելուն, ինչը մեր բանկային համակարգն այս պահին բավականին լավ կատարում է, այլ ես կարծում եմ, որ պետք է այնպիսի պայմաններով սպասարել, որ դա մեր բիզնեսի և տնտեսության համար լինի եկամտաբեր։ Հայաստանում կանխիկ դրամաշրջանառությունը մենք պետք է էականորեն կրճատենք, քանի որ առաջին հերթին կանխիկ դրամաշրջանառության մեջ է ստվերը»,- ասաց Պապոյանը։ Պատգամավորն ասաց, որ հենց կանխիկ փողն է կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրներից մեկը. «Կնախիկ փողն ինչքան քիչ լիներ, այդքան այս վիրուսի տարածումը քիչ կլիներ։ Այս առումով, ես կարծում եմ, որ ԿԲ-ն և առևտրային բանկերը պետք է զուգահեռ աշխատեն, որպեսզի անկանխիկ դրամաշրջանառության գործիքների և դրանց վարձավճարների տոկոսները հնարավորինս ցածր լինեն, որպեսզի բիզնեսը չխուսափի անկանխիկ առևտուր իրականացնելուց»։ Պապոյանն անդրադարձավ նաև ֆինանսական կրթության կարևորությանը. «Եթե մենք դպրոցներում, բուհերում երեխաներին կարող են ուսուցանել, ապա ավագ սերնդի համար էլ պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ կարողանանք նրանց ևս կրթել։ Եթե անհրաժեշտ է, պետք է այստեղ նոր ֆինանսական միջոցներ ներդնել»։ Պատգամավորը նաև առաջարկեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի եկամտային հարկի գանձման ժամանակ դրամային ավանդներն ավելի ցածր տոկոսով կհարկվեն, քան դոլարային ավանդները։
«Ճիշտ է՝ այսօր դրամային ավանդների տոկոսները երկու անգամ ավելի բարձր են, բայց նաև կարևոր է վերոնշյալ գաղափարը՝ մեսիջի առումով»,- մեկնաբանեց Պապոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03