Մի քանի տասնյակ անգամ ցանկացել եմ անդրադառնալ Հայ եկեղեցու դեմ ոտնձգություններին, սկսած քաշքշուկի պատմությունից, բայց մտածել եմ՝ հեղափոխական ալիք է, կանցնի կգնա, բայց երբ տեսա, որ պարբերաբար կրկնվում են դրանք․․․ այստեղ արդեն տեխնոլոգիա եմ տեսնում։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին վերջին օրերին հնչած արտահայտություններին։ «Կաթողիկոսի դատավորը միայն Բարձրյալն է։ Եկեղեցին մենք ենք՝ հավատացյալներս։ Սթափվել է պետք։ Կաթողիկոսն արել է այն, ինչ պետք է աներ հովվապետը։ Նա բարի կամքի տերն է։ Նա շատերի համար է միջնորդել, որոնց մասին մարդիկ չգիտեն։ Իսկ նրա հորդորին այդպիսի արձագանքները վկայում են, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակեպությունների գործն է, այլեւ որոշ հատված հովանավորում և օգնում է դրան։ Մեզ համար արտաքին թշնամին վտանգավոր չէ, Ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ եղավ, ամբողջ ազգը համախմբվեց, էլի կլինի, չտա Աստված, էլի կմիաբանվենք, կգնանք: Բայց երբ ներսում է պատերազմը, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու հին ես, նա նոր է և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել», նշել է նախկին ոստիկանապետը։ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ինքը երբեք հին չի եղել, այլ միշտ նոր։ «Ես երեք գերագույն գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում են․ դժվար է լինում, երբ վիրուսը մուտացիա է անում», ասել նա: Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ատելության մթնոլորտը բոլոր ոլորտների վրա է անդրադառնում․ «Քանի դեռ լսում եմ սեր, հանդուրժողականություն՝ ուզում եմ հավատալ, բայց երբ դուրս եմ գալիս՝ ուրիշ բան եմ տեսնում։ Հիմա ես տեսնում եմ ատելության մթնոլորտ»։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03